Արայիկ Հարությունյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված կրթության ոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից է: Նախարարի խոսքով, կրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու է Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում, ԿԳ նախարարը նշել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտությունների արդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, Շվեյցարիայի համար առաջնային համարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP