Տարածաշրջանային

Ռուսաստանն ու Թուրքիան կդյուրացնեն վիզային ռեժիմը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Թուրքիան կդյուրացնեն վիզային ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են իրականացնելու վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ շուտով պրոֆեսիոնալ վարորդների համար վիզայի չեղարկման հարցը կկարգավորվի:

Մոսկվայում անցկացվում է բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստում իր ելույթում նշել էր, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում