Արայիկ Հարությունյանը վստահեցնում է ՝ կփորձեն վերականգնել Ավշարի դպրոցի աշակերտների իրավունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ավշարի դպրոցի միջադեպի հետ կապված վերջնագրերով խոսելու՝ երեխաների կրթական իրավունքը խախտելու տարբերակն ընդունելի չի համարում: Միևնույն ժամանակ նա խոստանում է, որ աշակերտների իրավունքները կվերականգնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Դա մարզպետարանի ենթակայության դպրոց է, այնտեղ գործընթացներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, դեռ չեն կարգավորվում: Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում: Կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները: Բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն: Վերջնագրերով խոսելու տարբերակը՝ չեն գնա դպրոց մինչ տնօրենը չհեռանա, ճիշտ չէ»,-ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով և ոչ իրենց երեխաների կրթական իրավունքը խախտելով:

Ավշարի միջնակարգ դպրոցում մարտի 12-ից աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը, քանի որ վերջինիս հորդորով հրաժարական է տվել դպրոցի երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող փոխտնօրենը:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP