Միջազգային

Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի և պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենքները

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ստորագրել է  կեղծ լուրերի և  պետությանը վիրավորելու դեմ պայքարի  մասին օրենքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի դեմ պայքարի, դրանց համար նախատեսվող տուգանքների, ինչպես նաև պետության և հասարակության նկատմամբ վիրավորանք պարունակող տեղեկատվության տարածմանը հակազդող օրենքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթղթերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Փաստաթուղթը առաջինը ներկայացրել են Պետդումայի սենատորներ Անդրեյ Կլիշասը և Լյուդմիլա Բոկովան, ինչպես նաև պատգամավոր Դմիտրի Վյատկինը:

Փաստաթուղթը սահմանում է այն տվյալների հասանելիության սահմանափակման կարգը, որոնք անբարեխիղճ ձևով վիրավորում են մարդկային արժանապատվությունը և հասարակության բարոյականությունը, հասարակության և պետության նկատմամբ ակնառու անարգանք են արտահայտում, նաև պետական խորհրդանիշների, Սահմանադրության ու պետական իշխանությունը իրականացնող մարմինների նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում