Արայիկ Հարությունյանը Քուվեյթի հետ կրթության ոլորտում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական մշակույթի» կենտրոնի գործունեությունը: Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման վեկտորը կարող է ընդգրկել ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը: Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:

Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ