Միջազգային

Սիրիայում եղանակի պատճառով չեղարկվել են պարապմունքները դպրոցներում

2 րոպեի ընթերցում

Սիրիայում եղանակի պատճառով չեղարկվել են պարապմունքները դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում շարունակվող անբարենպաստ եղանակը հանգեցրել Է Դամասկոսի նահանգի բոլոր դպրոցներում պարապմունքների չեղարկման եւ մի շարք համալսարաններում քննությունների հետաձգման, սակայն նավահանգիստներն արդեն բաց են նավագնացության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 16-ին Դամասկոսում մոլեգնել Է հերթական ցիկլոնը, որն իր հետ բերել Է Սիրիայի մայրաքաղաքի համար հազվադեպ երեւույթ՝ ձնատեղում: Հունվարի 17-ի առավոտյան ձյունը դադարել Է, սակայն սաստկացել Է փոթորկալից քամին, որի արագությունը հասնում Էր ժամում 45 կիլոմետրի:

al-Watan տեղական թերթը հայտնել Է, որ հունվարի 17-ին նշանակված քննությունները չեն կայանա Դամասկոսի համալսարանում եւ Սիրիայի հարավի Սուվեյդա նահանգի բոլոր բուհերում: Իր հերթին Դամասկոսի նահանգի կրթության դեպարտամենտը հայտարարել Է նահանգի բոլոր դպրոցներում, որոնք մոտավորապես 1100-ն են, հանգստյան օր սահմանելու մասին, ինչը պայմանավորված Է եղանակային պայմաններով:

Սիրիայի օդերեւութաբանական պետական վարչության տվյալներով՝ հունվարի 16-ի ձնատեղման եւ տեղատարափների պատճառով Դամասկոսում տեղումների տարեկան նորման արդեն գերազանվել Է: Հունվարի 17-ի դրությամբ, Սիրիայի մայրաքաղաքում գրանցվել են 221 միլիմետր տեղումներ այն դեպքում, երբ տարեկան նորման կազմում Է 207 միլիմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում