Հայաստան

Առաջիկա օրերին Հայաստանում եղանակը կփոխվի․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանում եղանակը կփոխվի․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է մթնոլորտի շրջանառության էական փոփոխություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Oգոստոսի 8-ին և 9-ին մինչև երեկո հանրապետությունը կշարունակի գտնվել հարավային շրջաններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը»,-նշել է նա:

Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին Հայաստանը կհայտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում։ Այն իր հետ կբերի զովություն և խոնավություն։

«Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 10-ին և 11-ին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ»,-ասել է Սուրենյանը՝ հավելելով, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին և 11-ին օգոստոսի 9-ի համեմատ կնվազի 4-6 աստիճանով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում