Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանը կպահպանվի բարձր, սակայն +40 աստիճան չի կանխատեսվում

Առաջիկա  հինգ օրերին Հայաստանի Հանրապետությունում կպահպանվի շոգ եղանակ։ Ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտավայրը և Երևանը, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հիմնականում կգտնվի +35 +36 աստիճանի սահմաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ օրերին, չնայած բարձր ջերմաստիճաններին, +40 աստիճան շոգ չի կանխատեսվում։

Հայհիդրոմետի դիտարկումների համաձայն՝ օդերևութաբանական պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճաններից մեկը գրանցվել է 2017 թվականի հուլիսի 29-ին։ Արարատյան դաշտում, մասնավորապես Արարատի հատվածում, օդի ջերմաստիճանը հասել էր +42,6 աստիճանի։

2025 թվականի հուլիսի վերջը նույնպես աչքի էր ընկել բարձր ջերմաստիճաններով։ Հուլիսի 30-ից Արարատյան դաշտում օդը տաքացել էր մինչև +40 +41 աստիճան, իսկ Ուրցաձորի հատվածում ջերմաստիճանը հասել էր +41,5 աստիճանի։

«Այս տարի, սակայն, +40 աստիճան տաքություն դեռևս չի արձանագրվել։ Ամենաբարձր ջերմաստիճանները դիտվել են հուլիսի 26-ին՝ Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ հասնելով +38 +39 աստիճանի»,– հայտնել է Գագիկ Սուրենյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում