Հայաստան

Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան

Առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. օգոստոսի 10-15-ը հանրապետությունը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա հինգ օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օգոստոսի 10-11-ին՝ 9-ի համեմատ, հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։

Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վրկ արագությամբ»,-նշել է Սուրենյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ օրերին Հայաստանի ամենաշոգ գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի 33-35 աստիճանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում