Հայաստան

Հայաստանի մի շարք շրջաններում hուլիսի 15-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք շրջաններում hուլիսի 15-ին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի

Հայաստանի տարածք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 15-16-ին հանրապետությունում կպահպանվի բարձր ջերմային ֆոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության տարածք ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք փչում են հարավից և հարավ-արևելքից՝ Իրաքի և Իրանի տարածքից։

«Դրա արդյունքում այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ժամը 16:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է 37-38 աստիճան տաքություն, իսկ առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հուլիսի 16-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը՝ դառնալով հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան, ինչի հետևանքով հանրապետությունում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում