Հայաստան

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան

Հայաստանում օգոստոսին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն կլիմայական նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում։ Դա նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։ Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս»,-ասել է Սուրենյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում