Հայաստան

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2–3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4–5 աստիճանով, հուլիսի 13–14-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում