Քաղաքականություն

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար։

Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունն ու պատրաստ է աջակցել ամենուր, որտեղ դա հնարավոր է»,-նշել է Վոլոդիմիր Զելենսկին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում