Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին աճել է 6.5 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 6.5 տոկոսով։ Նախորդ ամսվա համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 4.6 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալն աճել է 26.5 տոկոսով, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 17 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում՝ 3.1 տոկոս։
«Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում նվազել է 0.1 տոկոսով։ 2026 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 6.7 տոկոսով։ Արտահանումը նվազել է 15.7 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 21.5 տոկոսով։ Միաժամանակ, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս»,-տեղեկացրին գերատեսչությունից։