ՀՀ նախագահ

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

1 րոպեի ընթերցում

Կարևորում ենք Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահի շնորհավորանքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Յամանդու Ռամոն Անտոնիո Օրսի Մարտինեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․

«Հայաստանը կարևորում է Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ 2025 թվականին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Մոնտեվիդեոյում վկայում է մեր երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության և փոխգործակցության նոր ոլորտներ ընդգրկելու պատրաստակամության մասին։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում