Հայաստան

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

Հայաստանը հուլիսի 3-ին գտնվում է հարավ-արևմուտքից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հուլիսի 3-ին կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում. ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր ուշ երեկոյան ժամերից սկսած՝ այդ տաք օդերի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, որոնք գալիս են հյուսիս-արևմուտքից, ինչն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում։  Այսպիսով՝ հուլիսի 4-6-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով՝ այսօրվա համեմատ։  Այսօր ուշ երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8-ը՝ գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, ցավոք, կտեղա նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան արագությամբ»,- նշել է Սուրենյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում