Ավագանին հաստատեց Երևանի 2019 թվականի բյուջեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատեց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվեց ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամի չափով` Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 մլրդ 189 մլն 969.8 հազ. դրամի դիմաց: «Ծրագրված եկամուտները գերազանցում են 2017 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներին 10,938,938.6 հազ. դրամով կամ 15.16 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23 մլրդ 940 մլն 875.6 հազ. դրամ՝ 2018 թվականի նախատեսվածից 2 մլրդ 37 մլն 495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3 մլրդ 599 մլն 464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում»,-ասաց նա։

Բյուջեի նախագծի համաձայն՝ հարկային եկամուտները ծրագրվել են 12 մլրդ 658 մլն 307.8 հազ. դրամի չափով կամ 2018 թվականի համար հաստատված ցուցանիշից 1 մլրդ 223 մլն 389.8 հազ. դրամով կամ 10.7%-ով ավելի: 2019 թվականին նախատեսված հարկային եկամուտները ավելին են 2017 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 1 մլրդ 523 մլն 663.0 հազ. դրամով կամ 13,68%-ով:

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 96%-ը կամ 81 մլրդ 66 մլն 255.1 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 5 մլրդ 803 մլն 938.9 հազ. դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով մուտքերի և ելքերի գումարը կազմում է 3 մլրդ 370 մլն հազ. դրամ։

Առավել մանրամասն՝ Երևանի 2019 է. բյուջեի մասին՝ այստեղ։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն, իր ելույթում արձանագրելով բյուջեի հետընթացը, նշեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Հայերեն

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաներին շահագրգռել է՝ խոչընդոտել հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը. ՔԿ

Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին

Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Այս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել