Մարզեր

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հավաստագրված սերմերով կատարված աշնանացանի դիմաց պետության կողմից կտրվի 672 միլիոն դրամի փոխհատուցում

Գեղարքունիքի մարզի երկրագործական 1385 տնտեսություն 2025 թվականի աշնանը հավաստագրված սերմերով կատարած աշնանացանի դիմաց պետության կողմից կստանա 672 միլիոն դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2025 թվականին Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է 14652 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 8400 հեկտարը՝ հավաստագրված սերմերով։ Պետության կողմից տրվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հեկտարի դիմաց կտրվի փոխհատուցում՝ 80 հազար դրամի չափով։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության կողմից արդեն ավարտվել են ընտրանքային մոնիտորինգի աշխատանքները և արդյունքները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան վճարումներ կատարելու համար։

«Մեր կողմից կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ Գեղարքունիքի մարզում կատարված աշնանացան հացահատիկի ցանքերը՝ 14652 հեկտարի չափով, հիմնականում հաջող են ձմեռել և կենսունակ են հետագա աճի ու զարգացման համար»,-հավաստեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում