ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի երկու սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար հատկացնել 813 միլիոն 386 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 40 միլիոն 799.8 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ համար։ 44 միլիոն 546.4 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի փողոցի սալիկապատ մայթերի կառուցման ծրագրի իրականացման համար։
107 միլիոն 640 հազար դրամ հատկացվել է Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել ընկած 6,1 կիլոմետր հանրապետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։
333 միլիոն դրամ հատկացվել է Մ-10 Լճափ-Հայրավանք 7,6 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար։
287 միլիոն 400 հազար դրամ հատկացվել է Ծովագյուղից-Սեմյոնովկա 2 կիլոմետր միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքների համար: