Տնտեսություն

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը և ՀՀ ՏԿԵ նախարարությունը հուշագիր են ստորագրել համատեղ մտադրությունների մասին

Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրել են համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։

Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։

Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։

Արձանագրությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում