Առաջիկայում համալսարանների հոգաբարձուների խորհուրդների հետ կապված լուծումներ կլինեն. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող համալսարանների հոգաբարձուների խորհուրդների հետ կապված խնդիրներն առաջիկայում լուծումներ կստանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«ԵՊՀ. ռեստարտ» նախաձեռնության վերաբերյալ, երբ դրա անդամները դիմել էին ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որպեսզի լուծարվի հոգաբարձուների խորհուրդը, նախարարը նշեց, որ իրենք և Կառավարությունը աշխատելու են բացառապես օրենքի սահմաններում:

«Մենք պատասխանատու ենք այն քվոտաների համար, որոնք ունենք հոգաբարձուների խորհրդում: Շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված լուծումներ կլինեն»,- ընդգծեց Հարությունյանը:

Անդրադառնալով ուսանողների՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջին՝ նա շեշտեց, որ ցանկացած մարդ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունի:

Մայիսի 29-ին «ԵՊՀ. ռեստարտ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ պահանջում էին ռեկտորի հրաժարականը, անկախ աուդիտի անցկացում, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում, ԵՊՀ ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում։ Ռեկտորի և նախաձեռնության անդամների հանդիպումը որևէ հանգուցալուծման չէր հանգեցրել։ Նույն օրը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել էր՝ կրծքավանդակի շրջանում ցավերի, ինչպես նաև բարձր ճնշման պատճառով:

Հայերեն

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի