Արայիկ Հարությունյանը ավարտական միջոցառումների անցկացման համար չի բացառում նախարարության կողմից որոշակի բյուջեի հատկացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավանական է համարում դպրոցների ավարտական միջոցառումների անցկացման համար նախարարության կողմից որոշակի բյուջեի տրամադրումը: «Արմենպրես»-ի նախարարը նման կարծիք հայտնեց «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Հսկայական գումարներ են հավաքում, և դրանք հաճախ նվերների տեսքով հայտնվում են դպրոցների տնօրենների և ուսուցիչների սեղանին: Ես հենց առաջին օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ դրա դեմ: Եվ այն իսկապես արդյունք է տալիս: 100 հաղորդագրություն ունեմ արդեն, որ տնօրենները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք հավաքել էին»,-ասաց Հարությունյանն ու հստակեցրեց իր դիրքորոշումը՝ ոչ մեծ գումարով հնարավոր է լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նախարարությունը բյուջե հատկացնի Վերջին զանգի ծախսերի համար, նախարարը հավանական համարեց: «Հաճախ մեծ գումարներ հավաքելիս ասում են, որ դա անհրաժեշտ է դահլիճի զարդարման և այլ պարագաների համար: Դեռ Երևանի թիվ 189 դպրոցում իմ մտքով անցավ, որ գուցե նախատեսվի ոչ շատ մեծ բյուջե՝ ավարտական միջոցառումների համար: Դա կզրկի նաև այն փաստարկից, որ գումարը հավաքվում է ավարտական միջոցառումն ավելի ճոխ անցկացնելու համար: Մենք պետք է ազատվենք այդ ճոխության մոլուցքից»,-ասաց Հարությունյանն ու խոսքն ուղղեց ծնողներին և երեխաներին՝ Վերջին զանգի օրվա հետ կապված որևէ խոչընդոտ չկա, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ծնողների գրպանի:

Հայերեն

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի