Միջազգային

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, շատ քաղաքներում` ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, իշխանություններն այդ ակցիաները չեն արտոնել:

Օրերս տարբեր քաղաքներում ձերբակալել են ակցիաներին մասնակցելու կոչ անող ակտիվիստների: Մոսկվայում մայիսի 5-ին ձերբակալել են առաջին ցուցարարին` Վլադիմիր Պուտինին վիրավորող պաստառի համար:

Վլադիմիր Պուտինն արդեն չորրորդ անգամ պետք է ստանձնի ՌԴ նախագահի պաշտոնը: Նրա ընտրությունները տեղի ունեցան 2018թ. մարտի 18-ին: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 76,67 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում