Միջազգային

Պատրաստվի՛ր, Ռուսաստան. Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին

1 րոպեի ընթերցում

Պատրաստվի՛ր, Ռուսաստան. Թրամփը հայտարարեց Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանը խոստանում Է խոցել բոլոր այն հրթիռները, որոնք կթռչեն Սիրիա:Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետեւ հրթիռներ արձակելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք Է ընկերություն անեիր կենդանու հետ, որը մարդկանց սպանում Է քիմիական զենքի օգնությամբ եւ հաճույք ստանում դրանից»,-ապրիլի 11-ին գրել Է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Պենտագոնն անհանգստացած Է Սիրիայի դեմ պլանավորվող հարվածներից ռուսաստանցիների զոհվելու հնարավորությունից, հայտնել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում