1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց՝ «Վերնիսաժ» շուկայի հարևանությամբ հուլիսի 23-ին՝ ժամը 00.30-ին, վրաերթի է ենթարկել Լաուրա Գևորգյանին, որը տեղում մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ կատարվում է քննություն: