Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կշարունակի Եվրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակի նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները շարունակելու են Եվրամիության հետ մերձենալու կուրսը։

«Մենք կշարունակենք վրամիության հետ մերձեցման կուրսը, սակայն կշարունակենք նաև մասնակցությունը և անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում, կշարունակիենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ։ Մենք, իհարկե, կնպաստենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կապերի ամրապնդմանը»,- նշել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյոք արևմտյան առաջնորդներից որևէ մեկի հետ զրուցել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, Փաշինյանն ասել է, որ արդեն զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, սակայն դա եղել է ոչ պաշտոնական զրույց։

Նա հավելել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում