Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը
3 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ ամփոփվել են 1354 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 864 հազար 643:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հրապարակված արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Ռեֆորմիստների կուսակցություն» - 847 ձայն, 0.1 տոկոս
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» - 11 հազար 382 ձայն, 1.33 տոկոս
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 201 հազար 006 ձայն, 23.51 տոկոս
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 15 հազար 986 ձայն, 1.87 տոկոս
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 13 հազար 109 ձայն, 1.53 տոկոս
«Միասնության թևեր» կուսակցություն – 19 հազար 270 ձայն, 2.25 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 35 հազար 074 ձայն, 4.10 տոկոս
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 2 հազար 997 ձայն, 0.35 տոկոս
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» – 1 093 ձայն, 0.13 տոկոս
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 1 759 ձայն, 0.21 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն – 8 հազար 666 ձայն, 1.01 տոկոս
«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 1 484 ձայն, 0.17 տոկոս
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 2 հազար 951 ձայն, 0.35 տոկոս
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 15 հազար 483 ձայն, 1.81 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 434 հազար 562 ձայն, 50.83 տոկոս
«Հայաստան» դաշինք – 80 հազար 937 ձայն, 9.47 տոկոս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 3 հազար 973 ձայն, 0.46 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4 հազար 060 ձայն, 0.47 տոկոս։
Թարմացվող արդյունքներին կարող եք հետևել այստեղ։