Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը բացառել է ընտրությունների ընթացքում քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության կողմից որևէ ապօրինի ներգործությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ընդդիմադիր ուժերը ողջ օրվա ընթացքում բարձրաձայնում էին ընտրախախտումների, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին և դրանք կապում էին «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի հետ, Փաշինյանը նշել է, որ չի կիսում այդ գնահատականները։

«Ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ որևէ ապօրինի ներգործություն իշխանության կողմից»,- ասել է Փաշինյանը։

Միաժամանակ նա պնդել է, որ ընտրական գործընթացում իրավապահ մարմիններն արձագանքել են ընտրակաշառքի և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններին։

«Ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ աշխատացրել է, և մեր իրավապահ մարմինները, իհարկե, արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք կարողացել բացահայտել, և մնացածը հընթացս կերևա»,- հայտարարել է վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում