Երևանում հուլիսի 29-ին  կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ավարտին են մոտենում համաքաղաքային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի հուլիսի 29-ին:

Քաղաքապետը հանձնարարել է ևս մեկ անգամ իրազեկել և ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների և շահագրգիռ բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր համաքաղաքացիներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին: Տարեցտարի ավելանում է շաբաթօրյակին մասնակից անհատների, պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչների թիվը: Իմ շնորհակալությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր բոլոր սրտացավ երևանցիներին, ովքեր ուզում են Երևանը տեսնել մաքուր, կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել նաև հուլիսի 29-ի շաբաթօրյակին», - նշել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության վարչության պետը նաև զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է խստացված հսկողությունը մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ այն տարածքներում, որտեղ հրդեհների առաջացման վտանգ կա: Միաժամանակ նշվել է, որ զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, ծառերի բուժման և ձևավորման, ինչպես նաև ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու խնամքի աշխատանքները՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնավորապես ծաղկապատ տարածքները:

Հայերեն

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ