Կարեն Դուրգարյանն օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում գերպրոֆեսիոնալի է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին դիրիժոր Կարեն Դուրգարյանը կարծում է, որ օպերային թատրոնում տնօրենին միանձնյա պետք է նշանակել, առանց մրցույթ անցկացնելու: Այս մասին դիրիժորը հայտնեց փետրվարի 8-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Պետք է ընտրել ամենապրոֆեսիոնալ մարդուն, որը լիարժեք գիտելիքներ, լայն կապեր ունի և նրանից պահանջել իր անելիքների ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դուրգարյանը:

Նրա խոսքով` ցանկացած կառույց`թատրոն, դպրոց և այլն, պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ մարդը, ով գիտի տվյալ կառույցը ներսից, դրսից և հասկանում է, թե ինչի համար է այն ծառայում:

Այն հարցին՝ արդյոք Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը բավականին պրոֆեսիոնալ է օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար` դիրիժորն ասաց, որ դա միայն ժամանակը ցույց կտա:

Խոսելով օպերային երգչուհի,սոպրանո Հասմիկ Պապյանի՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին` Դուրգարյանն ասաց, որ Պապյանը գերպրոֆեսիոնալ է: «Երբ ասում ենք Հասմիկ Պապյան, իրավունք չունենք գնահատական տալու, քանի որ նա իր աշխատանքով ապացուցել է, որ հիանալի մասնագետ է և լայն կապեր ունի համաշխարհային հարթակներում»,-ընդգծեց դիրիժորը:

Անդրադառնալով Կոնստանտին Օրբելյանի աշխատաոճին և այն հանգամանքին, որ նա երկար ժամանակ բացակայում է երկրից և քիչ է լինում թատրոնում՝ Դուրգարյանն ասաց, որ իրավունք չունի գնահատելու նրա աշխատանքը: «Աշխարհում կան թատրոններ, որտեղ գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը, նախապես իմանալով իր առաջ դրված խնդիրը, ապահովում է աշխատանքը երգչախմբի, թատերախմբի և մյուս կարևոր օղակների հետ և կարող է բացակայել, շրջագայել, քանի որ ի վերջո դրանով պրոպագանդում է հենց իր թատրոնը»,-ասաց Կարեն Դուրգարյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նախկին տնօրենԱնդրանիկ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ մշակույթի նախարարություն նախարարի խորհրդական աշխատելու նպատակով։ Այս իրադարձությունից հետո լուրեր տարածվեցին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Եղան մշակութային գործիչներ, որոնք ցանկացան այդ պաշտոնում տեսնել օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Հայերեն

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը