Մշակույթ

Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում

1 րոպեի ընթերցում

Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որն իրականացնում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, օգոստոսի 8-ին հաղթել է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում:

«Արմենպրես»-ին այս մասին հաղորդեցին Երևանի օպերային թատրոնից:

Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ էին ներկայացրել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Կարեն Դուրգարյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանն ու երաժիշտ Հակոբ Գասպարյանը:

Մրցույթի երկրորդ փուլ էին անցել Կարեն Դուրգարյանն ու Լիլիթ Պետրոսյանը: Երկրորդ փուլում Դուրգարյանը ստացել է ութսուն միավոր, իսկ Պետրոսյանը՝ 59 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում