Մշակույթ

Կարեն Դուրգարյանն ու Գոշ Սարգսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

1 րոպեի ընթերցում

Կարեն Դուրգարյանն ու Գոշ Սարգսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

352805722_839164117565609_5435148530161024582_n.jpg (270 KB)

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում