Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրեն Կարեն Դուրգարյանին

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել տնօրեն Կարեն Դուրգարյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել, որ անչափ կարևորում է օպերային թատրոնի անձնակազմի հետ հանդիպումը, քանի որ օպերային թատրոնն այն կառույցներից է, որտեղ առանձնահատուկ հոգածությունն ու ուշադրությունը պետք է լինեն մշտապես:

Նախարարի դիտարկմամբ՝ Կարեն Դուրգարյանին և նրա գործունեությունը ներկայացնելու կարիք չկա, քանի որ մաեստրոն վերջին տարիներին այս պաշտոնի գործառույթներն իրականացրել է.

«Ամփոփվել է թատրոնի տնօրենի մրցույթը, և ես վստահ եմ, որ իրավական այս կարգավիճակում մենք կունենանք թատրոնի զարգացման ավելի հստակ հեռանկար: Այն միտումները, որոնք տեսնում էինք վերջին տարիներին, հիմք են հանդիսացել, որպեսզի ներդնենք թատրոնի զարգացման նոր ծրագրեր: Հատկանշական է, որ օպերային թատրոնն առաջին մշակութային հաստատությունն է՝ առաջամարտիկը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման: Այս փորձարկումը հնարավոր է եղել՝ հաշվի առնելով թատրոնի կատարած աշխատանքները, որակական և ֆինանսական ցուցանիշները: Իրականացված աշխատանքները թատրոնի ողջ անձնակազմի համատեղ ջանքերն են պարոն Դուրգարյանի գլխավորությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ամբողջ անձնակազմին»:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ օպերային թատրոնի աշխատանքի, ներկայացումների որակի մասին հաճախ է լսվում հանրության դրական արձագանքը.

«Օպերային թատրոնը կարող է իր հետևից տանել ոլորտը, այսինքն՝ ցույց տալ ճանապարհը և մոդելային դառնալ նաև մյուս հաստատությունների համար: Մենք կարող ենք դարձնել թատրոնը հետաքրքիր, որակյալ և պահանջված՝ հանդիսատեսի կողմից: Այստեղ մենք տեսնում ենք լեփլեցուն դահլիճներ: Հենց այս արդյունքն է, որ մեզ թույլ է տալիս օպերային թատրոնում փորձարկելու ֆինանսավորման նոր մոդելը, որը հնարավորություն է ընձեռելու բարելավելու թատրոնի պայմանները: Վստահ եմ, որ այդ աշխատանքը լինելու է շարունակական, և մենք գրանցելու ենք նորանոր հաջողություններ»:

Նախարարը հաջողություն է մաղթել թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանին՝ անձնակազմի հետ աշխատանքում և նշել, որ պետությունը մշտապես լինելու է օպերային թատրոնի կողքին՝ կարգավորելու բոլոր խնդիրները:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքով օպերային թատրոնի գործունեության նորանոր հաջողություններն ուրախացնելու են բոլորին, առաջին հերթին՝ հանդիսատեսին: Նախարարի խոսքով՝ ի վերջո, որակյալ մշակույթին հաղորդակցվելը հասարակության համար կդառնա կյանքի կարևոր կենսակերպ:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նույնպես շնորհավորել է Կարեն Դուրգարյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական հաջողություններ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմին՝ շեշտելով, որ արձանագրված բարձր ցուցանիշները յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հանրագումարն է:

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մշակույթ

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում