Գեղամ Գրիգորյանը կաշառված է համարում նրանց, ովքեր ցանկանում են հետ բերել Կարեն Դուրգարյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳեղամԳրիգորյանը կաշառված է համարում նրանց, ովքեր ցանկանում են հետ բերել նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին: «Նրանք կաշառք կերած մարդիկ են, որոնց փող էին տալիս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԳեղամԳրիգորյանը:

Հարցին` ո՞վ և ո՞ւմ էր փող տալիս, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Այդ է, վերջ, ուրիշ բան չունեմ ասելու: Ինձ ասել են` ովքեր են եղել, նվագախմբի անունից պետք չէ նման բան գրել: Նվագախումբը 100 հոգի են, 10 հոգին կաշառված մարդիկ են եղել»: Այլ հարցերի Գրիգորյանը չպատասխանեց:

ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն այլևս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը չէ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի կողմից: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի անդամները բաց նամակ են հրատարակել` խնդրանքով՝ վերանայել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կողմից իրականացված կառուցվածքային փոփոխությունները՝ լուծարելու թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը, և թատրոն վերադարձնել իրենց սիրելի դիրիժոր Կարեն Դուրգարյանին:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ