Հասարակական

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

19 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Մոսկվայում կայացած գագաթնաժողովներին, ադրբեջանական կողմը կրկին շարունակեց սադրանքները` լարված պահելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ՀՀ մի շարք գերատեսչություններ ամփոփեցին 2015թ.-ին իրենց վստահված ոլորտներում կատարված աշխատանքները։ Ամփոփվեցին նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները։ Մեծ էր միջազգային հանրության ու լրատվամիջոցների ուշադրությունը սիրիական հակամարտության ու տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:«Արմենպրես»-ը ներկայացնում է այս և շաբաթվա ընթացքում արձանագրված մյուս կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Միջազգային համագործակցություն

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնածՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները: Սերժ Սարգսյանը նստաշրջանի ելույթում նշել է. «Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը»:

ՀՀ Նախագահընաև ընդգծել է. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»։

ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցեց է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրի նիստին, որը հավանություն Է տվել օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագծին:

Սեյրան Օհանյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ Մոսկվայում համաձայնագիր ստորագրեց հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի Է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել Է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը։

Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցավ նաև Բելառուսի պաշտպանության նախարար, Անդրեյ Ռավկովի և Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Ջանիբեկ Կապարովի հետ: Ստորագրվել է 2016թ. ՀՀ ՊՆ և ԲՀ ՊՆ միջև երկկողմ համագործակցության պլանը:

Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀէներգետիկայիևբնական պաշարների նախարարԵրվանդ Զախարյանը նշեց, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումից հետո Հայաստանը 2019 թվականին հնարավորություն կունենա քառապատկել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը:

ԼՂ հակամարտություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կայացած հանդիպմանը, նշեց, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հաստատ նպատակադրում ունի:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կմոտեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ընտրել է հակամարտությունը ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու, այլև իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր հատուկ նշանակության ուժերի հյուծման ճանապարհով է գնում, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ վերջին երկու տարիներին շեշտակի նվազել են ժամկետային զինծառայողների շրջանում զոհերը և ավելացել են պայմանագրային զինծառայողների և սպաների շրջանում զոհերը։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ, TR-107տիպի ռեակտիվ հրթիռահրետանային և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանել առաջնագծում և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Ոլորտային ամփոփումներ

Արծրուն Հովհաննիսյանն անցնող 2015 թվականը հայկական բանակի եւ Զինված ուժերի համար համարեց աննախադեպ լարվածության տարի, որն իր հետ բերեց կորուստներ, նոր խնդիրներ, սակայն, բնականաբար, ավելի ուժեղացրեց եւ ամրապնդեց հայկական զինված ուժերի մարտունակությունը, իսկ «Շանթ 2015» զորավարժությունը, նրա գանահատմամբ, իր մակարդակով նորություն էր, որն ընդգրկվածության, խորության եւ աշխարհագրության առումով լայն էր եւ պրոֆեսիոնալ, հասարակության բոլոր շերտերի, պետական բոլոր կառույցների նեգրավմամբ՝ յուրահատուկ էր:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից»:

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ գալիք երկու տարիների ընթացքում պետք է ամրապենդվեն ՀՀ դրամավարկային և ֆինանսական համաձայնեցված քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք կերաշխավորենգների կայունությանը, և որ ամենակարևորն է՝ ցածր գնաճային սպասումների խարսխումը,ֆինանսական համակարգի կայունությունը և աշխուժության վերականգնումը,ապահովագրական շուկայի կատարելագործումը և նոր գործիքների ներդրումը,այլընտրանքային ներդրումների ապահովումը՝ կապիտալի և ածանցյալների շուկաների զարգացման միջոցով:

ՀՀՆախագահը մասնակցեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը։ Խոսելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, նա ցավով նշել է, որ անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության շարունակական ծրագրերը տվել են իրենց արդյունքները, մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ցանքատարածությունների ցուցանիշներն ավելացել են շուրջ 8 հազար 725 հեկտարով:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորեց այն հանգամանքը, որ 2015թ. առաջին անգամ ընդերքի բնագավառում օրենսդրորեն ներմուծվեց «ընդերքի թափոններ» հասկացությունը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի գնահատմամբ՝ չնայած 2015թ. գունավոր մետաղների գների անկմանը, ռուսական շուկայում անկայուն վիճակին, այս տարվա առաջին 11 ամիսներին արդյունաբերական արտադրության 4,6 տոկոս աճ է գրանցվել: Նույն նախարարության ներդրումային քաղաքականոթյան վարչության պետ Վահագն Լալայանի տվյալներով էլ՝ անցնող տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 296 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 մլն դոլարով: Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ էլ՝ 2015թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների 0.9 տոկոսով նվազումը պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ:

Շինարարության ոլորտում 2015թ. ընթացքում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականության ապահովումը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ 55 օբյեկտների համար կատարվել են 6 միլիարդ 638 միլիոն 439 հազար դրամի շինարարական աշխատանքներ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցնող տարվա հաջողությունուների թվում նշեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում թույլատրված պատվաստանյութերի ներդրման ոլորտում, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրերի ներդրումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առանձնացրեց այն ցուցանիշը, որ 15 հազար 782 մարդ այս տարի տեղավորվել է աշխատանքի, որից 6 հազար 285-ը սեզոնային զբաղվածության ծրագրով։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հաջողված համարեց 2015 թվականը սպորտի բնագավառում՝ նշելով, որ երկիրն ունեցել է մի շարք նվաճումներ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվեց Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ, լավագույն թիմ՝ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»՝ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայոցցեղասպանության100-րդտարելից

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ու համալրված ցուցադրությանը 2015-ին ծանոթացել է մոտ 72 հազար այցելու:Այս մասին լրագրողների հետ տարեվերջյան հանդիպմանը տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Թանգարան է այցելել Թուրքիայի 1000 քաղաքացի, տարբեր երկրներից մոտ 71 պատվիրակություն, Հայաստանի ու սփյուռքի 16 հազար աշակերտ և ուսանող:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գնահատմամբ՝ Հայությունը կարողացավ համակարգված ու ներկայանալի կերպով իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Դեմոյանը նաև կարևորեց աշխարհի 50-ից ավելի քաղաքներում ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը` դրանց մեջ առանձնացնելով Փարիզում, Լոս Անջելեսում և Մոսկվայում կայացածները:

ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի մտավորականը նշել է, թե 2015թ. հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը զգացական պահ էր բոլոր նրանց համար, ովքեր ծանոթ են հայ ժողովրդի պատմությանը, նաև այն ժողովուրդների համար, որոնք պատմության ընթացքում նմանատիպ արհավիրքների միջով են անցել: Երևանում անցկացվելիք համերգը հանրահայտ երաժիշտն իր և իր գլխավորած խմբի փոքրիկ ներդրումն է համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման գործում։

Սիրիա

Ինչպես հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսության կայքը, դպրոցական ինն աղջիկներ են զոհվել ծայրահեղականների կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի հրթիռակոծման հետեւանքով:

Սիրիայում ոչնչացվել է Դամասկոսի արեւելյան արվարձաններում խոշորագույն «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Զահրան Ալուշը ոչնչացվել է օդուժի հարվածի արդյունքում։ Խմբավորումը երկար ժամանակ հազարավոր հրթիռային ու ականանետային հարվածներ էր հասցրել սիրիական մայրաքաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել:

Տարածաջրջան

Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել էր դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին:Դրա հետևանքով մանաթի դեվալվացիայի պատճառով երկրի տնտեսությունն աստիճանաբար կաթվածահար է լինում: Ադրբեջանի էլեկտրոնիկայի խանութների խոշորագույն ցանցերը փակվել են՝ ապրանքները վերագնահատելու անհրաժեշտության պատճառով, իսկ որոշ խանութներում ապրանքների գները զգալիորեն արդեն աճել են:

Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստաձնեց քրդական «Քուրդիստանի ազատության բազեներ» (TeyrêBazên Azadiya Kurdistan, TAK) կազմակերպությունը: TAK-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանն ու իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության հետ ռազմական կոալիցիայի մեջ մտնելով, դատարկում է քրդաբնակ բոլոր քաղաքները, դրանք վերածում է այնպիսի վայրերի, որտեղ բնակվելն անհնարին է, իսկ ժողովրդին ստիպում է հեռանալ:

Թուրքիայի Բաթման նահանգում զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված հայ Սևակ Բալըքչըի գործով կեղծ ցուցմունք տված անձը և դրան դրդած մարդը դատապարտվեցին ազատազրկման: ՍևակԲալըքչըիծնողները հայտարարելեն,որորդունսպանելենդիտավորյալև կանխամտածված`Հայոց ցեղասպանությանզոհերիհիշատակմանօրը`ապրիլի24-ին:

Anonymous խմբից հաքերները հայտարարեցին Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ։ Հաքերները կիբեռհարձակումների միջոցով կոտրել են թուրքական բանկերի կայքերը:

Anonymous հաքերային խմբի հաքերները DDos հարձակում են իրականացնում միանգամից Թուրքիայում գտնվող 50 հազար համակարգչից, որոնց տերերը, սակայն, անտեղյակ են դրանից: Նշվում է, որ հարձակումների թիրախում գլխավորապես թուրքական բանկերն են, այդ պատճառով բանկերը հրաժարվել են ինտերնետային կայքերով գործարքներ կատարել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշման մասին: Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի անդամներից, հանրապետության վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել երկրի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն տվեց երկրի վարչապետի պաշտոնի համար խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված ԱԳ նախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությանը։ Վարչապետի թեկնածուն պետք Է խորհրդարանին ներկայացնի նախարարների կաբինետի նոր կազմը եւ իր ծրագիրը, օրենսդիր մարմինը ձայների մեծամասնությամբ պետք Է վստահության քվե հայտնի նոր կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ։

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում