Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 
նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, քննարկել են նախորդ՝ 2015թ. հոկտեմբերի 16-ի բարձրագույն խորհրդի նիստում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը, Եվրասիական տնտեսական խորհրդի 2016թ. բյուջեն, Միության կառույցներում նախագահության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների միջև պարտականությունների բաշխման և անձնական կազմի մասին, Միության անդամ պետություններում մինչև 2020թ. փուլի մարդահամարի անցկացման մասին և մի շարք այլ հարցեր:

Օրակարգի շրջանակներում Միության պետությունների ղեկավարները հաստատել են Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելու դեպքում տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի դրույքաչափը, քննարկել «ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կապակցման հարցերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության մասին» հարցը:

Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հետ ազատ առևտրի համաձայնագրի դադարեցման խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am