Իրավունք

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հարցին, թե, ի վերջո, ի՞նչ գործի շրջանակներում էին իրեն Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրել, Սերժ Սարգսյանն ասել է. 

«Երբ գործի նյութերը ստանանք, կխոսենք»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն օգոստոսի 25-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում