Իրավունք

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն Հակակոռուպցիոն կոմիտե հրավիրել։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունն օգոստոսի 25-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Դատախազությունը հաղորդել էր, որ քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում է նաև Սերժ Սարգսյանը։

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն կներկայացվի դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև հայտնել էր, որ Կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում