ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը հավանություն Է տվել օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագծին: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանությոան նախարարների խորհրդի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հավանություն տվեցինք օդատիեզերական պաշտպանության հայեցակարգի նախագծին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին համաձայնագրի նախագծի մշակման կոնցեպտուալ կազմակերպչա-տեխնիկական ու իրավական մոտեցումներինե,-ասել Է Շոյգուն:
Սեպտեմբերին ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Կուրաչենկոն հայտնել Է, որ հայեցակարգի գլխավոր մշակողը ՌԴ օդատիեզերական պաշտպանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտն Է: Նրա խոսքով՝ ՀՕՊ-ի միացյալ համակարգի շրջանակներում հակահրթիռային պաշտպանության հավաքական համակարգերի ստեղծում չի պլանավորվում, դա «ավելի հեռավոր ապագայի խնդիր Էե:
Բացի, այդ, Շոյգույի խոսքով՝ ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել Է հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ձեւավորման հիմունքները: «Հաստատված են հումանիտար ականազերծման համատեղ ինժեներային ստորաբաժանման ձեւավորման կազմակերպչական ու իրավական հիմունքներըե,-ասել Է Շոյգուն:
Նախարարը նշել Է, որ ստորագրվել են ինժեներային զորքերի համատեղ մարտավարական հատուկ վարժանքների եւ մրցումների նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ինժեներային զորքերի ստորաբաժանումների միջազգային մրցման մասին կանոնագիրը:
Բացի այդ, որոշում Է ստորագրվել ռազմական չափաբանության բնագավառում մասնագետների բազային կազմակերպության ստեղծման մասին: Շոյգույի խոսքով՝ ընդհանուր առմամբ խորհուրդը մեծ ուշադրություն Է դարձրել զինվորական կադրերի պատրաստման կատարելագործմանը եւ կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը: