Արթուր Ալեքսանյանը տարվա լավագույն մարզիկն է
2 րոպեի ընթերցում
![Արթուր Ալեքսանյանը տարվա լավագույն մարզիկն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/12/830533.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
10 լավագույններն են՝
1 .ԱրթուրԱլեքսանյան՝հունահռոմեականոճիըմբշամարտ,339միավոր
2 .ՄիհրանՀարությունյան՝հունահռոմեականոճիըմբշամարտ,267
3 .ՀարությունՄերդինյան՝սպորտայինմարմնամարզություն,265
4 .ՏիգրանՄարտիրոսյան՝ծանրամարտ,231
5 .ԱրթուրԹովմասյան՝սպորտայինմարմնամարզություն,113
6 .ԱրմանԵրեմյան՝թաեքվոնդո,107
7 .ՏիգրանԿիրակոսյան՝սամբո,106
8 .ԱրամԱվագյան՝բռնցքամարտ,101
9 .ԱնդրանիկԿարապետյան՝ծանրամարտ,99
10 .ՍմբատՄարգարյանծանրամարտ,95
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):