Հաքերները կոտրել են թուրքական բանկերի կայքերը
1 րոպեի ընթերցում
![Հաքերները կոտրել են թուրքական բանկերի կայքերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/12/830824.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքերները կիբեր հարձակումների միջոցով կոտրել են թուրքական բանկերի կայքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, շուրջ մեկ շաբաթ տևած հարձակումները դեկտեմբերի 24-ին ի վերջո արդյունք են տվել:
Թուրքական կողմից հայտնել են, որ առաջիկա օրերին ակնկալվում են ավելի մեծաթիվ հարձակումներ:
Ավելի վաղ Anonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: YouTube-ում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ եւ հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում: