ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգույի հետ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում համաձայնագիր Է ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Փաստաթղթի ստորագրումը տեղի Է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել Է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ներկայում Ռուսաստանը ՀՕՊ-ի միացյալ տարածաշրջանային համակարգերի ստեղծման ուղղությամբ աշխատում Է Ղրղզստանի եւ Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ ՀՕՊ-ի համակարգի ստեղծման համաձայնագիրն ստորագրվել Է 2013 թվականին, Բելառուսի հետ ՌԴ-ի ՀՕՊ-ի համակարգն արդեն միավորված Է:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդում տարածաշրջանային սկզբունքով Համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության ուժերի ինտեգրացումը համարում են ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի զարգացման կարեւորագույն ուղղությունը:
Լուսանկարը`РИА Новости