Միջազգային

Սիրիացի ինն աշակերտուհիներ են զոհվել Դեյր Էզ Զորի դպրոցի հրթիռակոծման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Սիրիացի ինն աշակերտուհիներ են զոհվել Դեյր Էզ Զորի դպրոցի հրթիռակոծման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական ինն աղջիկներ են զոհվել ծայրահեղականների կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի հրթիռակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսության կայքը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ «ինն աշակերտուհիներ սպանվել են Դեյր Էզ Զոր քաղաքի Խարաբիշի շրջանի դպրոցի հրթիռակոծման հետեւանքով», եւս առնվազն 15 դպրոցականներ վերքեր են ստացել:

Առկա տվյալներով՝ հրթիռներն արձակվել Էին ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից, որի դիրքերը գտնվում են քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում