Միջազգային

Սիրիայում ոչնչացվել է խոշոր ահաբեկչական խմբավորման պարագլուխը. աղբյուր

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ոչնչացվել է խոշոր ահաբեկչական խմբավորման պարագլուխը. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ոչնչացվել է Դամասկոսի արեւելյան արվարձաններում խոշորագույն «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 25-ին «Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Սիրիայի ազգային աշխարհազորի հրամանատարության աղբյուրը:

«Արեւելյան Գութում մեր մարդիկ հաստատել են, որ Զահրան Ալուշը ոչնչացվել է օդուժի հարվածի արդյունքում»,- հայտարարել է աղբյուրը:

Խմբավորումը երկար ժամանակ հազարավոր հրթիռային ու ականանետային հարվածներ էր հասցրել սիրիական մայրաքաղաքի ուղղությամբ, ինչի հետեւանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ էին զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում