Միջազգային

ԱՄՆ-ն 1 միլիարդ դոլար կտրամադրի Աֆրիկային տնտեսությունը զարգացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 1 միլիարդ դոլար կտրամադրի Աֆրիկային տնտեսությունը զարգացնելու համար

ՆԱՅՐՈԲԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը, ամերիկյան բանկերն ու հիմնադրամները 1 միլիարդ դոլար կտրամադրեն Աֆրիկային` բիզնեսի եւ տնտեսության զարգացման համար, որը ներկա դրությամբ զարգանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման՝ Քենիայում կայացած գլոբալ տնտեսական գագաթնաժողովի ժամանակ: Օբաման հայտարարել է որ Աֆրիկան հանդիսանում է ամենաարագ զարգացող տարածաշրջանն աշխարհում եւ մարդիկ կամաց-կամաց դուրս են գալիս աղքատությունից:

Գումարի մի մասը կտրամադրվի ի աջակցություն կանանց եւ երիտասարդների, որոնց համար առավել բարդ է սկսել սեփական բիզնեսը: «Եթե թիմի կեսը չի խաղում, նշանակում է՝ դուք մեծ խնդիրներ ունեք»,- ասել է Օբաման` նկատի ունենալով կանանց եւ երիտասարդներին: Օբամայի հետ Քենիա է եկել ավելի քան 20 օրենսդիր եւ 200 ներդրող:

Քենիայի Նախագահ Ուխուրու Քեիատան էլ շեշտել է, որ հույս ունի, որ ԱՄՆ Նախագահի այցից հետո Քենիայի վարկանիշը տարածաշրջանում եւ աշխարհում կփոխվի: «Աֆրիկան ամենաերիտասարդ եւ ամենահեռանկարային տարածքն է: Անցել են այն ժամանակները, երբ մեր տարածաշրջանին նայում էին հուսալքության եւ ստորացման պրիզմայով»,- նշել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում կկազմակերպվի հանդիպում ամերիկացի ներդրողների եւ աֆրիկացի բիզնեսմենների միջեւ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում