Ադամ Ռոշեկը բարձր Է գնահատում Հայաստանի ուսանողական սպորտի արդյունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողական սպորտի եվրոպական ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը ակտիվ համագործակցում Է Հայաստանի ուսանողական սպորտի ֆեդերացիայի հետ: Այս առիթով նա բացառիկ հարցազրույց Է տվել «Արմենպրես» -ի թղթակցին:

- Պարոն Ռոշեկ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ուսանողական սպորտի ներկայիս վիճակը:

- 2013 թվականը ես կհամարեմ լավագույնը Հայաստանի ուսանողական սպորտի համար: Կազանի համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանի պես փոքր երկրի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Ձեզ նման երկրի համար սա իրոք շատ լավ ցուցանիշ Է: Մնում Է միայն ցանկանալ, որ զարգացնեք ձեր հաջողությունները: Արժե նշել, որ Հայաստանը մեր ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամն Է, եւ մենք շատ ակտիվ համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ:

- Ուսանողանական սպորտի հեղինակությունը վերջին տարիներին կտրուկ բարձրացել Է, ի վերջո, այն սիրողակական սպորտի հիմքն Է:

-Այո, եւ սիրողական սպորտը պրոֆեսիոնալ սպորտի հիմքն Է: Այն ոչ միայն միավորում Է բոլոր երկրների մարզիկներին, այլ նաեւ, ասենք, որեւէ երկրի համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների:

- Որո՞նք ենք, ըստ ձեզ, ուսանողական սպորտի գլխավոր խնդիրները:

- Նախ` ուսանողական սպորտի անկախ լինելը: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու ուսանողական սպորտին: Բայց կա նաեւ հակառակ կողմը՝ ուսանողական սպորտը ֆինանսական խնդիրներ ունի, այն կոմերցիոն չԷ:

- Պրոֆեսիոնալ սպորտը այս առումով ավելի շահեկան վիճակում Է:

- Այո, բայց այնտեղ նույնպես ֆինանսական խնդիրներ կան, պրոֆեսիոնալ սպորտը միայն ֆուտբոլ եւ ավտոսպորտ չԷ, որտեղ ահռելի գումարներ են շրջանառվում: Այլ հարց Է, որ պրոֆեսիոնալիզմը կոմերցիոն ուղվածություն ունի, ինչը հեշտացնում Է նրանց գործը:

- Սիրողական սպորտն Էլ իր առավելություններն ունի:

-Դրանց մասին եւ արդեն մասամբ ասացի: Ամեն դեպքում ուսնողական խաղերը դասվում են աշխարհի խոշորագույն միջազգային մրցումների շարքը:

- Պարոն Ռոշեկ, դուք բնակվում եք Վրոցլավում, որտեղ այս օրերին ընթանում Է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

-Այո, եւ ես տեղյակ եմ, որ ծանրամարտը Հայաստանում սիրված մարզաձեւ Է, եւ ձեր ուսանող մարզիկները ծանրամարտում հաջող ելույթներ են ունեցել:

ՏԵՂԵԿԱՆՔ - 2013 թ. հուլիսին ՌԴ Կազան քաղաքում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի մարզիկները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Խաղերին մասնակցել են ՀՀ եւ Արցախի բուհերի 1200 ուսանողներ: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել նրանց պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա