Եվրոպա

ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել միասնությունը՝ անկախ Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների արդյունքներից

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն մտադիր է պահպանել միասնությունը՝ անկախ Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների արդյունքներից

Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխությունն ընտրությունների արդյունքներով չի ազդի ՆԱՏՕ-ի միասնության և ուժի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ։

Ռյուտեին հարց են ուղղել, թե ինչպես կարող է փոխվել դաշինքը, եթե ընտրություններից հետո Գերմանիան ու Ֆրանսիան փոխեն իրենց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

«Անկախ ընտրությունների արդյունքներից, ՆԱՏՕ-ն կպահպանի միասնությունն ու ուժը»,- ասել է Ռյուտեն հանդիպման ժամանակ, որի տեսանյութը տարածել է The Associated Press-ը։

Վերջին ամիսներին եվրոպական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Ֆրանսիայում և Գերմանիայում ընդդիմադիր ուժերի հաղթանակի հնարավորությունը և այն, թե ինչպես դա կարող է փոխել այդ երկրների արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Սեպտեմբերի 6-ին Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել աջ ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Սեպտեմբերի վերջին ընտրություններ կկայանան Բեռլինում և Մեկլենբուրգ-Առաջադիր Պոմերանիա երկրամասում, որտեղ, ըստ հարցումների, AfD-ն նույնպես ժողովրդականություն է վայելում բնակչության շրջանում։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027 թ. ապրիլին։ Հարցումների համաձայն՝ առայժմ առաջատարը Մարին Լը Պենն է՝ «Ազգային միավորում» ազգայնական աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Լը Պենը, ինչպես և AfD-ն, ակտիվորեն քննադատում է իր երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը՝ ավելի զգուշավոր դիրք զբաղեցնելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ և հանդես գալով ռուս-ուկրաինական հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման ակտիվացման օգտին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում