Հուլիսի 3-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հուլիսի 3-ին գտնվում է հարավ-արևմուտքից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հուլիսի 3-ին կանխատեսվում է այս ամառ մինչև այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում. ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր ուշ երեկոյան ժամերից սկսած՝ այդ տաք օդերի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովի շրջաններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքներին, որոնք գալիս են հյուսիս-արևմուտքից, ինչն իր հետ կբերի ջերմաստիճանի նվազում։ Այսպիսով՝ հուլիսի 4-6-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով՝ այսօրվա համեմատ։ Այսօր ուշ երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում, իսկ հուլիսի 4-8-ը՝ գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, ցավոք, կտեղա նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան արագությամբ»,- նշել է Սուրենյանը։

Հայերեն English

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում