Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելը պետք է ազատվի ԱՄՆ-ից կախվածությունից սպառազինությունների բնագավառում և ստեղծի զենքի սեփական անկախ արտադրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ցանկանում եմ անկախություն սպառազինությունների ոլորտում: Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի բարեկամների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք  կախվածությունից և ստեղծենք սպառազինությունների սեփական անկախ արտադրությունը: Մենք պետք է արտադրենք սեփական զենքը», - ասել է Նեթանյահուն Հորդանան գետի արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ:

Իսրայելի վարչապետի խոսքը տարածել է նրա գրասենյակը:

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն «այժմ դիմակայում է Իրանին և նրա արբանյակներին»: «Մենք հարվածներ հասցրեցինք նրանց, դա դեռ վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից: Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից: Ուստի այն, ինչ մենք հիմա անում ենք, վիթխարի հզորության կուտակումն է», - հավելել է Իսրայելի վարչապետը:

Մայիսի 3-ին Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը 10 տարվա ընթացքում իր պաշտպանական բյուջեն կավելացնի 350 միլիարդ շեկելով (մոտ 115 միլիարդ դոլար)՝ սպառազինությունների  արտադրության սեփական կարողությունների զարգացման նպատակով:

Հայերեն English Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը