Աշխարհ

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Սլովակիան պատրաստ է ցանկացած պահի հյուրընկալել տեխնիկական խորհրդակցություններ՝ ուղղված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում առաջարկել է Բրատիսլավան ընտրել վայր՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված նախապատրաստական քննարկումներ անցկացնելու համար։

«Ցանկացած պահի, եթե որոշեք, որ անհրաժեշտ է հանդիպել՝ լինի դա Բրատիսլավայում, Բանսկա Բիստրիցայում, Կոշիցեում կամ որևէ այլ վայրում, նույնիսկ գիշերվա ժամը երեքին, պարզապես զանգահարեք մեզ, և մենք անմիջապես կկազմակերպենք դա»,- ասել է Ֆիցոն։

Նա հավելել է, որ դրանք կարող են լինել տեխնիկական բնույթի քննարկումներ, որոնք կարող են օգտակար լինել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում